Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«Ալյանսը» որոշեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում

«Ալյանսը» որոշեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում
11.02.2017 | 23:42

«Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան» դաշինքի կազմում։ Կուսակցության համագումարում ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց՝ «Ալյանսը» արդեն համարվում է «Ծառուկյան» դաշինքի անդամ։ Պատճառները պայմանավորված են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալով։ Տիգրան Ուրիխանյանը Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալը բացատրեց նրանով, որ վերջինս չի գնացել արկածախնդրության և ապացուցել է, որ ճիշտ է վարվել։


«Հնարավոր չէ գործող քաղաքական մեծամասնության հետ, գործող քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում, երբ չունես իրական, ամբողջական ազդեցություն որոշումների կայացման դաշտի վրա, իրականացնել այն փոփոխությունները, որոնք պիտի շոշափելիորեն զգան մարդիկ», - նշեց նա՝ հիշեցնելով իր նախկին առաջնորդի քաղաքականություն վերադառնալու նպատակը՝ իր կուսակցության համար որդեգրելով նույնը. «Վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, որ նույնպես, ինչպես կար՝ տնտեսությունը անկում է ապրում, ճգնաժամը խորանում է, ժողովուրդն ունի կարիք՝ արժանավայել աշխատելու ու կենսակերպ ապահովելու հնարավորություն չունի: Սա է պատճառը»:


ԲՀԿ-ն 2015-ին լքելու, հիմա վերադառնալու հարցը Ուրիխանյանը պարզաբանեց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկ քաղաքական մարմին է, «Ալյանս» կուսակցությունը մեկ այլ քաղաքական մարմին է: Մենք մի դաշինքի անդամներ ենք: Առանցքն, անշուշտ, Գագիկ Ծառուկյանն է»:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ